ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը թույլատրել է ՈՒկրաինային հեռահար հարվածներ հասցնել Ռուսաստանին՝ Fox News-ի եթերում հայտարարել է ԱՄՆ հատուկ ներկայացուցիչ Քիթ Քելլոգը։ Նրա խոսքով՝ Պենտագոնը ՈՒկրաինային նման լիազորություն չի տվել, սակայն, Սահմանադրության համաձայն, Թրամփը երկրի գերագույն գլխավոր հրամանատարն է, և բոլորը ենթարկվում են նրան:               
 

ՕԼԻԳԱՐԽԸ ԽԱԲՈՒՄ Է ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՆ

ՕԼԻԳԱՐԽԸ ԽԱԲՈՒՄ Է ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՆ
06.09.2011 | 00:00

Այն, որ «Երևան Սիթի» սուպերմարկետների ցանցը վերջին շրջանում հանրության ուշադրության կենտրոնում է հայտնվել ժամկետանց կամ անորակ մթերքի վաճառքով, այլևս նորություն չէ։ Օրերս համանման իրավիճակի ականատեսը եղանք նաև մենք։ Մի քաղաքացի սուպերմարկետից չորս յոգուրտ էր գնել ու տոպրակը ձեռքին զայրացած հետ վերադարձել։ Պարզվեց` դրանք ոչ միայն թթված են, այլև ժամկետանց։ Թե ինչ սկզբունքով է օր օրի բարգավաճում մականունավոր օլիգարխ, այս սուպերմարկետների ցանցի սեփականատեր Սամվել Ալեքսանյանը (հանրությանը հայտնի Լֆիկ Սամոն), դժվար չէ կռահել։ Մենք դեռ չենք խոսում հանրության այն դժգոհությունների մասին, որոնք առնչվում են վաճառվող սննդամթերքի ու խմիչքի գերակշիռ մասի կեղծված լինելուն։ Մեզ հետ զրույցում քաղաքացիները վստահեցրին, որ չեն ցանկանում օգտվել հատկապես սուպերմարկետի խմիչքներից, քանի որ, չնայած անվանմանը, դրանք «տեղում են լցվում»։
Վերադառնալով թթված յոգուրտներին, հավելենք, որ այն գնող քաղաքացու բախտը բերեց այնքան, որ պահպանել էր սուպերմարկետում տրված ՀԴՄ կտրոնն ու կարողացավ ապացուցել, որ գնված ապրանքը պատկանում է «Երևան Սիթիին»։
Թե օրենսդիր մարմնի անդամ համարվող այս օլիգարխը որքան կշարունակի ՀՀ օրենքներ խախտել ու ժամկետանց, անորակ ապրանք վաճառել, կերևա նրա հաջորդ նախաձեռնությունից, ասենք, քաղաքի բանուկ հատվածներից մեկում հերթական «Երևան Սիթին» կառուցելուց։
Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 1066

Մեկնաբանություններ